Հրապարակվել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված խաղացողների ցանկը. մեկնարկել է մարզական հավաքը

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է պատրաստվել ՈՒԵՖԱ Մ-21 տարեկանների Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման փուլի Չեռնոգորիայի և Շվեդիայի դեմ հանդիպումներին։

Ինչպես հայտնել է ՀՖՖ-ն, Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը մարզական հավաք է սկսել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այն կանցկացնի նոյեմբերի 10-18-ը։

Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված խաղացողների ցանկը

Դարպասապահներ

Դավիթ Դավթյան — ԲԿՄԱ
Հայկ Ղազարյան — ԲԿՄԱ
Գոռ Մատինյան -«Ուրարտու»

Պաշտպաններ

Մարկ Ավետիսյան — ԲԿՄԱ
Անդրանիկ Հակոբյան — ԲԿՄԱ
Պետիկ Մանուկյան — ԲԿՄԱ
Պողոս Կրմզյան — ԲԿՄԱ
Սուրեն Ծառուկյան — ԲԿՄԱ
Ալյոշա Խաչատրյան — ԲԿՄԱ
Մհեր Թառլոյան — «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Արթուր Ասկարյան — ԲԿՄԱ
Միշել Այվազյան — ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան — ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան — «Փյունիկ»
Վադիմ Հարությունյան — «Արսենալ Դերժինսկ»
Դավիթ Կիրակոսյան — «Վան»
Նարեկ Ջանոյան — ԲԿՄԱ
Լևոն Բաշոյան — ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան — «Պոդբերյոզովա»
Երվանդ Սուքիասյան — ԻՄՍՏ
Միսակ Հակոբյան — «Արարատ-Արմենիա»
Նարեկ Հովհաննիսյան — ԲԿՄԱ
Վյաչիսլավ Աֆյան — ԲԿՄԱ

Հարձակվողներ

Ֆինն Գերագուսյան — «Սանդերլենդ Մ-21»
Արթուր Ղարիբյան — «Սպարտակ Կոստրոմա»
Էդիկ Վարդանյան — «Ուրարտու»

Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի դեմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, Շվեդիայի Մ-21 հավաքականին կընդունեն նոյեմբերի 18-ին։ Խաղը կմեկնարկի ժամը 15:00-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ