Ամուլսարի հանքի տարածքում խմելու ջրի աղտոտման մասին տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցվել

Նոյեմբերի 10-ին համացանցում տարածված Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Այս մասին հայտնել է ԲԸՏՄ-ն:

Վարույթի շրջանակներում իրականացվող գործողությունների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ