![]()
Մոսկվայի մետրոյի կայարանում թոշակառուն հրել է 13-ամյա աղջկան, երեխան ընկել է ռելսերի վրա:
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ դպրոցական աղջիկը և ծնողները կանգնած են եղել հարթակի վրա և բարձրաձայն խոսել, ինչից դժգոհ տարեց կինը նախ նկատողություն է արել, ապա հրել:
Աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ տարեց կինը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։ Քննիչները կալանքի միջնորդություն կներկայացնեն:
![]()