Քոչարյանն ուզում ա ուղղակի Հայաստանը ցախի նման վառի երրորդ երկրի աշխարհքաղաքական շահերի փեչերում. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերին:

«Քոչարյանի ասածի վտանգն էն չի, որ ինքն ուզում ա Հայաստանը սարքի երրորդ երկրների շահերի սպասարկման պլացդարմ։ Եթե ուզենար, որ Հայաստանը, թեկուզ արնաքամ լինելու գնով, լիներ պլացդարմ կամ ֆորպոստ, ապա թույլ չէր տա, որ իր կառավարման տարիներին Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեները 1-ը 1,08 հարաբերակցությունից հասնեին 1-ը 5,3 հարաբերակցության՝ ի վնաս Հայաստանի։

Առավել ևս իր իմացած երրորդ երկիրը դա թույլ չէր տա, եթե մեզ ԻՍԿԱՊԵՍ դիտարկում էր որպես ֆորպոստ։

Հիմա էլ ասում ա, թե բա իր ժամանակ ամենախաղաղն էր․ իհարկե ամենախաղաղն էր, որովհետև ոչ մեկ զինվելու ընթացքում չի կռվում․․․ զինվում, մարզվում, հասնում ա մի ինչ-որ մակարդակի, նոր ա կռվի մեջ մտնում։ Խնդիրն էն ա, որ ինքը, իբր արժանապատիվ պլացդարմ կամ ուժեղ ֆորպոստ սարքելու անվան տակ, ուզում ա ուղղակի Հայաստանը ցախի նման վառի երրորդ երկրի աշխարհքաղաքական շահերի փեչերում։ Ուղղակի վառի, մի քիչ տաքացնի ու վերջ։

Ահա այսպիսի жестокий романс», գրել է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ