![]()
Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Սպիտակ տանը՝ կոչ անելով աջակցել նախկին բանտարկյալներին նոր աշխատանք փնտրելու և ճիշտ ճանապարհին վերադառնալու գործում:
«Բոլորս ցանկանում ենք, որ հասարակությունն ապահով լինի: Որքան շատ հնարավորություններ ունենան նրանք և որքան շատ աջակցենք նրանց, այնքան բոլորս ապահով կլինենք»,- ասել է հեռուստաաստղը:
Ելույթի շրջանակում նա նոր ծրագիր է ներկայացրել, որը պետք է ապահովի նախկին բանտարկյալների տեղափոխությունը դեպի աշխատավայր, ինչպես նաև աշխատանքի հարցազրույցների և այլ միջոցառումների հաճախելու ժամանակ տրանսպորտ տրամադրի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանության է արժանացրել Քարդաշյանի ելույթը: «Երևում է՝ նա մեծ ժողովրդականություն է վայելում»,- ասել է նախագահը:
![]()
Նշենք, որ Քիմը մի քանի անգամ եղել է Սպիտակ տանը՝ քննարկելու Քրեական օրենսգրքի բարեփոխումները: Նրան հաջողվել է համոզել Թրամփին ներում շնորհել Ալիս Մարի Ջոնսոնին, որը թմրանյութերի տարածմամբ ու փողերի լվացմամբ զբաղվելու համար առանց բողոքարկման հնարավորության ցմահ բանտարկության էր դատապարտվել:
![]()