Երևանում արտաքին լուսավորության ցանցը կմիացվի նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց

Հաշվի առնելով երևանցիների խնդրանքը՝ նոյեմբերի 10-ից «Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին արտաքին լուսավորության ցանցը միացնում է նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց:

Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են, որ Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցը միացվում էր համաձայն գործող ռեժիմի՝ ժամը 18:10-ին և անջատվում ժամը 04:00-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ