Քոչարյանը, հավանաբար, վախենում է արձանագրել, որ իր տրամաբանությամբ հրադադարը խախտել է Պուտինը. Ղազարյան

Մի կողմ թողնենք, որ կողմերը Պրահայում ընդամենը վերահաստատել են 1991 թ․ դեկտեմբերի 21‑ին ստորագրված Ալմա Աթայի հռչակագիրը, որով արդեն իսկ կողմերը ճանաչել էին, որ խորհրդային պետությունների ադմինիստրատիվ սահմանները դառնում են անկախ պետությունների սահմաններ, և, ըստ էության, հայկական կողմը որևէ նոր բան չի արձանագրել:

Մյուս կողմից Ռ. Քոչարյանը, հավանաբար, վախենում է արձանագրել, որ իր իսկ տրամաբանությամբ (որն ի դեպ ամբողջության սխալ է, բայց եթե ինքն ամեն դեպքում այդպես է կարծում) նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը խախտել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը, քանի որ վերջինս, 2020թ. նոյեմբերի 17-ին լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարում է՝ «Нагорный Карабах- неотъемлемая часть Азербайджан»:

Այսինքն՝ հրադադարի հաստատումից մեկ շաբաթ անց հնչում է այս միտքը: Սա, իհարկե, Ռ. Քոչարյանը չի նկատելու, կհարցնեք՝ ինչու:

Իհարկե, ընտրություններ և դրսից տղա բերելու իր մոլուցքն է պատասխանը, իր իսկ զանգը վկա»,- գրել է Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ