Այս մարդու աշխարհաճանաչողությունը միշտ եղել է միաբջջության ու պրիմիտիվության արտացոլանք.Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարանը գրում է…

«Այս խաղաղությունն ամբողջությամբ կախված է մեկ մարդու կամքից, կուզի՝ այդ խաղաղությունը կլինի, ուզի չլինի՝ չի լինելու խաղաղույթուն։ Դա Ալիևն է, Ադրբեջանի նախագահ։ Դա խաղաղություն չէ։»

Այս մտքի հեղինակը մի մարդ է, որը Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը գրավադրել էր Ալիևի մոտ՝ կճանաչե՞ր նա Արցախի անկախությունը, Արցախն անկախ կլիներ։ Չէր ճանաչի, իսկ քանիցս հայտարարել էր, որ երբեք չի ճանաչի, ուրեմն Արցախը երբեք անկախ չէր լինի․․․ Վկան՝ 2007թ․ նրան հանձնված Մադրիդյան առաջարկներն էին, որը իր ԱԳ նախարարի պնդմամբ՝ իրենք էին մշակել, ու որտեղ սևով սպիտակի վրա գրվել էր այն, ինչ շարադրվեց․․․

Այս մտքի հեղինակը «տեղյակ չէ», որ Հայաստանի վրա Ալիևը չի համարձակվել անցնել լիակատար հարձակման, քանի որ Բլինքենը քանիցս զանգել ու իր և Բայդենի անունից խիստ զգուշացրել է, ու ԱՄՆ այդ խաղաղության հիմնասյուներից է։

Նա տեղյակ չէ, որ ԵՄ քանիցս տարբեր բանաձևերով ու հայտարարություններով սպառնաց Ադրբեջանին, Հայաստանի հանդեպ որդեգրեց բացահատ՝ «դիմակայունության բարձրացմանն» ուղղված ռազմավարություն՝ սպառազինությունների տրամադարումից մինչև քաղաքական-ֆինանսական միջոցների տրամադրում, իսկ նրա դիտորդական առաքելությունը էապես նվազեցրեց հարձակման ռիսկը, ըստ այդմ ԵՄ երկրորդ առանցքային հեննասյունն է։

Նա նույնիսկ տեղյակ չէ, որ Իրանի դիրքորոշումը ոչ պակաս դեր խաղաց կանխելու համար Ադրբեջանի հարձակումը, քանի որ Իրանի ԶՈՒ զորավարժությունների սցենարում նրանք Արաքս գետը հատում էին․․․ Հետևաբար, Իրանը երրորդ հենասյունն է։

Նա տեղյակ չէ, որ 2022թ․ սեպտեմբերյան հարձակմանը դեմ հանդիման հայկական ստորաբաժանումների պաշտպանությունն ու ազերիներին տված ծեծը անակնկալ էր Ալիևի համար, հետևաբար, անգամ պարտված վիճակում, հայոց բանակը չորրոդ հենասյունն էր, ու հուսանք կարճ ժամանակում կդառնա առաջինը։

Նա կարծում է, թե ոչ թե աշխարհի այդ երկրներն են Ալիևին ստիպում կզել ու ետ կանգնել իր ռազմական մտադրություններից, այլ ինքը՝ Ալիևն է ուզում կամ չուզում․․․

Որովհետև այս մարդու աշխարհաճանաչողությունը միշտ եղել է միաբջջության ու պրիմիտիվության արտացոլանք։

Ու հայտարարել է, թե խաղաղությունը լինի երաշխավորված, օրինակ » օրինակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը», ճանապարհների ապաշրջափակումն էլ լինի «երաշխավորված, իսկ երաշխավորողները լինեին Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը»։ Հա, բայց մոռացել է Իրանի այաթոլլային, Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Ինին, քանի որ Թրամփը ոչ միայն Չինաստանի արևն է խնդում, այլ նաև Հյուսիսային Կորեային ու Իրանինը․․․

Հա, ու այս ամենը ասում է մեկը, ով 10 տարի չի թողել, որ Արցախի հարցքը քննարկվի ու որոշում դառնա ՄԱԿ ԱԽ-ում, քանզի, ինչպես պաշտոնապես հայտարարում էին, հարցով զբաղվողը ԵԱՀԿ-ն է, ավելի ստույգ՝ դրան զուգահեռ տրեկ բացած Ռուսաստանը․․․

Տեր Աստված, մենք ինչ վատություն էինք արել, որ սրան մեզ պատիժ տվեցիր․․․

Возможно, это изображение текст

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ