![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներում հնչեցրած մտքերին:
«Իրար հերթ չտալով՝ հիմա էլ ալբանացին հարցազրույց տվեց իր սիրելի լրատվամիջոցին։ Էն հոպարի գանձը այդքան գումար ծախսեց, որ գոնե իր մասին խոսեն, բայց այս պահարանի հնությունները ասացին՝ «մի րոպե բա մե՞նք»։
Ապրեք, այ այդպես՝ երեքով իրար պաս տալով, փորձեք ժողովրդին համոզել, թե հենց դուք եք այն միակն ու անկրկնելին, որ հաջորդ ընտրություններին պատրաստվում է խորհրդարանում զբաղեցնել ընդդիմության աթոռները։
Ուղղակի հիշեք` ձեզնից յուրաքանչյուրը հանրությանը պատասխաններ ունի տալու։ Նախագահի աթոռը ժամանակին զավթածները՝ երկրի վատ կառավարման համար, իսկ հոպարի Նարեկը՝ հանրության համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի` ՀԷՑ-ի վատ կառավարման համար։
Այսպիսի անբովանդակ ու փաստազուրկ ընդդիմությունը մեր քաղաքական դաշտում տեղ չպետք է ունենա»,- գրել է Մանավազյանը:
![]()