![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերին:
«Անուղղելի է էս մարդը, նաև՝ մազոխիստ։
Ինձ թվում է՝ Քոչարյանին դուր են գալիս ձեր հայհոյանքները. իսկ ե՞րբ են հայհոյանքներն ավելի բուռն, ճիշտ է՝ երբ հակապետական հայտարարություններ է անում։
Էլի, արդեն որերորդ անգամ ասում է՝ «… ամեն ինչ արվեց պատերազմ հրահրելու համար»։
Բա ո՞նց զսպես, մտքիդ եկածը չասես սրա նմանին։
Տնով-տեղով, հին ու նոր ուժերով իրենց ձևով հերթով, օրը մեկը Հայաստանի դեմ հայտարարություններ է անում։ Դե էս մարդկանց ու մեր հայրենիքը տարբեր է, նրանց համար Հայաստանը խորթ է։
Իսկ հիմա ընդունվում են սրա հասցեին ձեր «մաղթանքները»»,- գրել է Հակոբյանը:
![]()