Մեկը դպրոց կառուցելը համարում է փողերի վատնում, մյուսը՝ ՀՀ սուվերեն տարածքը նշում է մոտավոր. Ազարյան

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Ջուլիետա Ազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Պատկերացրեք մի պահ․

վերջին օրերին մարդիկ, աշխատանքից հոգնած, երեկոյան տուն են վերադառնում և թեյի սեղանի շուրջ նստած սկսում են հեռախոսով թերթել օրվա անցուդարձը։ Եվ ի՞նչ են տեսնում․

Սերժն ու Քոչարյանը, իրար ձեռքից խոսափողը խլելով, գյավազությամբ են զբաղված։ Պլան են սահմանել՝ իրենցից ով կարժանանա «լավագույն ծաղրի առարկա», «դատարկախոս» կամ «տհաճություն» տիտղոսին։

Մեկը դպրոց կառուցելը համարում է փողերի վատնում, մյուսը՝ ՀՀ սուվերեն տարածքը նշում է մոտավոր՝ приблизительно « լողացող» թվերով։

Լռե՛ք, տիտղոսը հավասար մասերի է բաժանվել, էլ մի պայքարեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ