«Ընտանիքը մութ բան է». արդյոք հնարավոր էր կանխել Ծափաթաղի ողբերգությունը, որ օղակում է բացը

Այս շաբաթ հանրությունը ցնցվեց հերթական ողբերգական պատմությունից. որոնվող 3-ամյա երեխայի մարմինը հայտնաբերվեց, պարզվեց՝ նրան սպանել է հայրը:

Արդյո՞ք հնարավոր էր կանխել այս ողբերգությունը։

Ծափաթաղի բնակիչներն ու վարչական աշխատողները պնդում են՝ ոչինչ չի հուշել, որ, բացի սոցիալական խնդիրներից, այլ խնդիր ունի այս ընտանիքը:

Տարածքային ծառայության աշխատակիցը տարին 4 անգամ տնայց է կատարել, չի հայտնաբերել այնպիսի խնդիր, որի հետևանքով այսպիսի ողբերգություն կարող էր տեղի ունենալ: Ծափաթաղում, ի դեպ, 12 հազար բնակչին բաժին է ընկնում ընդամենը 3 սոցաշխատող:

Մյուս կողմից, ըստ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահի, մեր երկրում դեռ չկա կարողունակ արձագանքի հստակ համակարգ:

Խնդիրները լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Պաշտոնյան շեշտադրում է երեխաների պաշպանությանը վերաբերող վերջին օրենսդրական փոփոխությունները, որոնք հստակ մեխանիզմներ են սահմանում այսպիսի իրավիճակները բացահայտելու, դրան արձագանքելու համար:

Ողբերգական պատմության հետքերով գնացել է Աննա Զախարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ