![]()
Բրազիլիայի հարավային Պարանա նահանգում հզոր տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, մոտ 750-ը՝ վիրավորվել, հաղորդում է NDTV-ն:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ևս մեկ մարդ անհետ կորած է համարվում։ Իշխանությունները կանխատեսում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական և վերականգնողական աշխատանքները շարունակվում են։
Ամենաշատ վնասը կրել է Ռիո Բոնիտո դու Իգուասու փոքրիկ քաղաքը: Քաղաքի շենքերի կեսից ավելին զգալիորեն վնասվել է. բազմաթիվ տներից տանիքներ են պոկվել, իսկ բազմաթիվ բնակելի և վարչական շենքեր ամբողջությամբ ավերվել են: 14,000 բնակչությունից մոտ 1000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: Հարևան քաղաքում ժամանակավոր կացարան է ստեղծվել:
Հիշեցնենք, որ երեկ հզոր տորնադոն ավերել է Բրազիլիայի Պարանա նահանգի Ռիո Բոնիտո դո Իգուասու քաղաքը։ Քամու արագությունը տատանվում էր ժամում 180-ից մինչև 250 կիլոմետր։
![]()