Ինչքան ուզած, այնքան խփած նախկին նախագահն այլևս այն մարզավիճակում չէ, որ ամեն խփած հասնի նպատակակետին. Դավոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին:

«Սերժ Սագսյանի հարցազրույցը , ըստ ժանրի կանոնների, պիտի ցնցեր համացանցը, սակայն ավաղ… արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին։
Ինչքան ուզած` այնքան խփած նախկին նախագահն այլևս այն մարզավիճակում չէ, որ ցանկացած խփած հասնի նպատակակետին`երանելի ժամանակները վաղուց անցյալում են։

Ցավալին այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին մակերեսային մտածելակերպ ունեցող ,բանակցային գործընթացի մասին, մեծ մասնագետի տոնայնությամբ, խոսելը դեռևս որպես հաղթաթուղթ օգտագործող, բանակի, պատերազմի և խաղաղության մասին նման գիտելիքների սուղ պաշար ամբարած և հենց բանակի մասին փաստերը խեղաթյուրող պաշտոնաթող այս մարդը զուր է ջանում` թեկուզ և նախընտրական այս շրջանում։

Ոչ մի նոր միտք, այս մարդը շարունակում է դոփել անցյալի ոլորաններում։Այս մարդու ողջ խոսքում ապագայի ուրվագիծ անգամ չկա…

Սերժ Սարգսյանի բոլոր գնացքներն անվերադարձ գնացել են և ոչ մի ապաշրջափակում նրան այլևս չի օգնի»,- գրել է Դավոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ