Եղվարդ-Արագյուղ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լեքսուս»-ը․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել

Նոյեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Անդրանիկ Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Պետրոս Պ․-ի վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատվել է:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ