Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում։ Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հունգարիայի և Պորտուգալիայի հետ խաղերին։

Ազգային թիմի առաջին մարզումը կկայանա այսօր:

Հավաքն այսօր կսկսեն՝

Հենրի Ավագյան — «Փյունիկ»

Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»

Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»

Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»

Սերգեյ Մուրադյան — «Նոա»

Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»

Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Բանդիկյան — ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)

Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»

Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»

Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)

Գոռ Մանվելյան — «Նոա»

Արայիկ Էլոյան — «Արարատ-Արմենիա»

Էդգար Սևիկյան — «Ակրոն» (Ռուսաստան)

Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»

Գևորգ Տարախչյան — «Փյունիկ»

Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն և Հրանտ-Լեոն Ռանոսը ազգային հավաքականի ճամբարում կլինեն նոյեմբերի 10-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը՝ նոյեմբերի 11-ին։

Նոյեմբերի 13-ին Եղիշե Մելիքյանի թիմը կհանդիպի Հունգարիային։ Երեք օր անց մրցակցի հարկի տակ որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնենք Պորտուգալիայի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ