![]()
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ այցի ընթացքում իրեն ընդունել են բարձր մակարդակով։
Թուրքիայի ղեկավարը բարձր է գնահատել ջանքերը խաղաղության գործընթացում և ընդգծել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար հնարավորություն է բացվել:
«30 տարուց ավելի անկայունությունից հետո հնարավորություն է բացվել կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար»,- հայտարարել է Էրդողանը:
![]()