Բժիշկները չեն բարձրաձայնում, թե իրականում ինչ են անում կնոջ ընկերքը ծննդաբերությունից հետո

Ծննդաբերող մայրերից քչերին է մտահոգում այն  հարցը, թե ինչ են անում ծննդաբերությունից հետո այդ յուրահատուկ օրգանը՝ ընկերքը: Կանայք նկատած կլինեն, որ բժիշկները ծննդաբերությունից հետո ինչ-որ թուղթ են տալիս ստորագրելու, որով նրանք պարտավորվում են հանձնել ընկերքը բժշկական հետազոտության համար:

Փաստ է, որ բարձրակարգ ծննդատներում իսկապես ընկերքը ուղարկում են հետազոտման, ինչից հետո այն վերացնում են: Բայց այդպես վարվում են ոչ բոլոր բժշկական հաստատություններում. յուրաքանչյուր ծննդատուն իր օրենքներն ունի:

Ընկերքը կարող է վաճառվել կամ  նույնիսկ վերավաճառվել բժշկական և կոսմետոլոգիական թանկարժեք դեղամիջոցների արտադրության նպատակով: Այդ պատճառով էլ նորածինների պորտալարը կտրում են միանգամից՝ ծնվելուց հետո, որպեսզի պահպանվի ընկերքի «թարմությունը»:

Մինչդեռ պորտալարը միանգամից կտրելը կտրականապես արգելվում է: Ծնված պահին փոքրիկը դեռ երկկերպ է շնչում. նա թթվածնի մի մասը ստանում է պորտալարի միջոցով և մի փոքր էլ շնչում է թոքերով:

Ծնվելուց անմիջապես հետո , երբ կտրում են պորտալարը, փոքրիկը շնչարգելություն է ունենում: Այդ պահին նրան թոքերը բացելու համար օդ են ներշնչում, ինչը շատ ցավոտ է լինում: Պորտալարը անմիջապես կտրելով՝ փոքրիկին զրկում են նաև ընկերքի արյան հոսքից, որը պաշտպանիչ հատկություն ունի: Եվ այս ամենը բիզնեսի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ