Էսպիսի խայտառակ ֆրեյմինգ անես ու հպարտ գաս երկրում էլ տարածես անամոթությունը. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

30 տարվա ընթացքում երբեք, երբեք արցախյան հակամարտությունը չի ներկայացվել որպես կրոնական հակամարտություն՝ քրիստոնեաների ու մահմեդականների միջև։ Ու իրականում այդպիսին էլ չի եղել։ Շատ պարզունակացված՝ խոշոր առումով հայ-թուրքական դիմակայությունը դա աշխարհագրական նույն արեալի համար գոյամարտ է՝ այդ արեալի նկատմամբ պետականություն վերականգնել փորձող հայ ժողովրդի և պետականություն ստեղծել փորձող թուրք-սելջուկների միջև, որը ողբերգական ընթացք ստացավ երրորդ ուժերի կողմից այն պրոքսի պատերազմ դարձնելու համատեքստում։ Մեր պատմական-քրիստոնեական ժառանգությունն էլ սեփականվում կամ վերացվում է ոչ թե քրիստոնեական լինելու համար, այլ մեր հետքն այդ արեալից վերացնելու համար․․․
Հայաստանը իր պաշտոնական քաղաքականության մեջ խուսափել է արցախյան հակամարտությունը կրոնական համատեքստում ներկայացնելուց նաև այն հասկանալի պատճառով, որ իր դեմ չտրամադրի մահմեդական երկրներին, մահմեդական երկների շարքում ունենա գործընկերներ, բարեկամներ։
Բայց արի ու տես՝ ամբողջ կյանքում պիցայից, հոսանքի հավելագրումներից գլուխ հանած մեկը գնա անգլիալեզու լսարանում մի էնպիսի վտանգավոր աշխարհացունց սուտ ասի, որ անտեղյակներն ու տեղյակները շշմեն․ ի վերջո, նրանք, ովքեր տասնամյակներով զբաղվել են Արցախյան հակամարտությամբ, մի կուշտ ծիծաղելու են, իսկ անտեղյակները չգիտեմ, թե ինչ են անելու․․․ Հաստատ չեն զինվելու ու գան մեզ փրկեն, քանի որ եթե այդքան հետաքրքրված լինեին կոտորվող քրիստոնեաներով, արդեն եկած կլինեին․․․
Էսպիսի խայտառակ ֆրեյմինգ անես ու հպարտ գաս երկրում էլ տարածես անամոթությունը՝ թե հարցազրույց եմ տվել, նայեք․․․
Վերնագիրն էլ այնպես դրված լինի, որ կարդացողը հասկանա, որ Հայաստանը պատերազմ է հայտարարել քրիստոնեությանը․․․
Բա անամոթությունն էլ ինչպես է լինում․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ