Չեբուռաշկան պետք է պատասխան տա.Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակում Սերժ Սարգսյանի հարցազրույցին և 2 հաղորդավարի կողմից Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցված վիրավորնանքերին:

«Ասում են՝ մերժվածից հարցազրույց վերցրած երկու ոչնչություններն իրենց իսկ հարցազրույցից ոգևորված իմ և իմ ընկերների հասցեին սպառնալիքներ ու բազմաթիվ վիրավորանքներ են հնչեցրել: Պարզ է, որ կյանքում ոչնչի չհասած այդ երկու վարձու անհաջողակներին արձագանքել չեմ պատրաստվում:

Իրենց գործը օճառվելն էր և այդ մերժված խինկալուն արդարանալու, սուտ խոսելու հնարավորություն տալն էր: Իրենց հնչեցրած սեռական վիրավորանքներն ուղղակի թող վերաբերելի լինի այսուհետ իրենց և իրենց ընտանիքի անդամներին՝ իմ ջերմ բարեմաղթանքներով:

Երկրորդը՝ այդ բոլոր բառերի համար իրենք դատական կարգով պատասխան կտան ու հրապարակավ ներողություն կխնդրեն, և վերջում ամենակարևորը. Ինչպես երեկ էի գրել, այսօր ավելի կոնկրետ ասեմ:

Բոլոր վիրավորանքների պատասխանը լինելու է այդ երկու տգետ վիժվածքին հարցազրույց տված, ոգևորած և ֆինանսավորող Սերժ Ազատի Սարգսյանը:

Մերժվածը սովորություն ունի մարդկանց փուռը տալու և դրա վրա դիվիդենտներ հավաքելու, կռվացնելու և կողքից վայելելու, բայց ոչ այս անգամ:

Այլևս գործում է այս տրամաբանությունը:

Չեբուռաշկան պետք է պատասխան տա»,- գրել է Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ