Ոմանց ՍՄԿԿ գանգում չի տեղավորվում այն միտքը, որ ժողովուրդը կարող էր իշխանություն վերցնել. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ հեղափոխությունը օրինակ է՝ ինչպես կարող է ժողովուրդը վերցնել իշխանությունը:

«Հեղափոխությունը ոչ արևմուտքն է արել, ոչ ռուսներն են արել, ոչ էլ ռուսները կարող էին այն կանգնեցնել։ Հեղափոխությունը մենք ենք արել, մենք, մոտ մի միլիոն մարդով, որ մասնակցել է ցույցերին համաձայն IRI-ի հարցումների։

Ոմանց ՍՄԿԿ գանգում չի տեղավորվում այն միտքը, որ ժողովուրդը կարող էր իշխանություն վերցնել»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ