Եթե Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռում հավաք անի՝ հանրապետության 70 տոկոսը մասնակցելու է. Սափեյան

Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը վստահ է՝ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռում հավաք անի՝ հանրապետության 70 տոկոսը մասնակցելու է։

Այս մասին նա ասել է Թալինի եկեղեցու մոտ՝ լրագրողների հետ զրույցում: Լրագրողների խոսքին, թե Հովհաննավանքում նախորդ շաբաթներին եղած մարդիկ չափազանց քիչ են 70 տոկոս կազմելու համար, Սափեյանը պատասխանել է.

«Ուզում են հասկանամ՝ պատարագի ու միտինգի հետ ընդհանուր կապ կա՞, թե՞ խառնում եք, դա միտինգ չէր, պատարագ էր, ի՞նչ է նշանակում սակավաթիվ էր»։

Սափեյանը նշել է, թե Թալինը եկեղեցու ու Նիկոլ Փաշինյանի կողքին է, իրենք մարդ չեն տանում հավաքների, մարդիկ ինքնակամ են գալիս։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվելու է սուրբ և անմահ պատարագ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ