Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցում պատրաստվում են պատարագի. մասնակցելու է ՀՀ վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին:

«Կաղոթենք մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար»,- ավելի վաղ հայտարարել է վարչապետը:

Հիշեցնենք՝ Հովհաննավանքում երկու շաբաթն անընդմեջ Սուրբ պատարագ է մատուցել եկեղեցու հովիվը՝ Տեր Արամ քահանան, որին Գարեգին Բ-ն կարգալույծ է արել:

Տեր Արամը չի ընդունում կարգալուծության որոշումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության և գործադիրի անդամները, պաշտոնյաներ և բազմաթիվ քաղաքացիներ մասնակցել են պատարագին:

Հիշեցնենք նաև՝ Տեր Թադեն կոչ էր արել նախորդ 2 կիրակիները մասնակցել Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագներին: Տեր Թադեն նաև հրապարակային պաշտպանել է Տեր Արամին ու հայտնել, որ եկեղեցու սպասավորներից շատերը լռում են կարգալուծության պատժի վախից, երբեմն՝ չհասկացվելու և միայնակ մնալու մտահոգությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հաջորդ կիրակի օրը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին:

Մայր Աթոռից հայտնել են, որ Թալինի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ