![]()
Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին:
Թալինում են մեծ թվով քաղաքացիներ, իշխանության և իշխող կուսակցության ներկայացուցիչներ, պաշտոնյաներ:
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ևս Թալինում է. նա լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կան հոգևորականներ, որոնք քաղաքական գործունեությամբ են զբաղվում ու արժանանում են համապատասխան վերաբերմունքի:
«Մենք եկեղեցու դեմ արշավ չենք հայտարարել։ Երբ հանրությունը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա, կաթողիկոսը, վստահ եմ, կհեռանա: Իսկ թե ինչպես՝ ես վստահեցնում եմ, որ կլինի իրավական, բարոյական, համակեցության կանոններին խիստ համահունչ, ինչպիսին է մեր կառավարումը վերջին 7.5 տարիներին»,- ավելացրել է նա։
![]()