Ամոթ քեզ, Սերժ Սարգսյան.ամոթ մեզ, որ դու 10 տարի նման չքնաղ երկիր ու մեզ ես ներկայացրել.Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Միայն այն, որ 10 տարի ՀՀ երրորդ նախագահի աթոռին նստած անձը կարող է իրեն թույլ տալ հարցազրույց տալ քուչի «ոսկեղենիկ» քֆուր դնող բեզատչոտնիկների եթերում, այլևս բավարար է պատկերացում կազմել այդ հարցազրույցի բովանդակության մասին։

Ամոթ քեզ, Սերժ Սարգսյան։

Ամոթ մեզ, որ դու 10 տարի նման չքնաղ երկիր ու մեզ ես ներկայացրել։ Քո տեղը քուչի քֆուրչիների միջավայրն է, ու քո խոսքը արժանի չէ մեկնաբանությունների։ Հաջորդ հարցազրույցդ կանես դոգի տաղավարից։

Մյուսն էլ՝ Անժոյի բեսեդկից։ Այ այդքան քեզ չես հարգել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ