3–ամյա Տիգրանի հայրը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը

3–ամյա Տիգրանի հայրը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը։ Այս մասին Հ1–ի եթերում ասաց ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը։

«Կասկածել է, որ երեխան իրենը չէ, ընտանիքում նմանատիպ քննարկում երբեք չի եղել, ոչ մի վեճ չի եղել։ Կոնֆլիկտային ընտանիք չի եղել, ոստիկանության տեսադաշտում այդ առումով չեն հայտնվել երբեք»,–նշեց նա:

Պետրոսյանը նաև հայտնեց, որ երեխայի մայրը տեղափոխվել է այլ բնակավայր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրանի քույրն ու եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ։

Հիշեցնենք, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Նա երկու ամսով կալանավորվել է:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․-ի (ծնված 2022 թ․) դին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ