Սերժ Սարգսյանի բոլոր գնացքներն անվերադարձ գնացել են և ոչ մի ապաշրջափակում նրան այլևս չի օգնի․ Դավոյան

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սերժ Սագսյանի հարցազրույցը , ըստ ժանրի կանոնների, պիտի ցնցեր համացանցը, սակայն ավաղ… արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին։

Ինչքան ուզած` այնքան խփած նախկին նախագահն այլևս այն մարզավիճակում չէ, որ ցանկացած խփած հասնի նպատակակետին`երանելի ժամանակները վաղուց անցյալում են։

Ցավալին այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին մակերեսային մտածելակերպ ունեցող ,բանակցային գործընթացի մասին մեծ մասնագետի տոնայնությամբ խոսելը դեռևս որպես հաղթաթուղթ օգտագործող, բանակի, պատերազմի և խաղաղության մասին նման գիտելիքների սուղ պաշար ամբարած պաշտոնաթող այս մարդը զուր է ջանում` թեկուզ և նախընտրական այս շրջանում։

Ոչ մի նոր միտք, այս մարդը շարունակում է դոփել անցյալի ոլորաններում։Այս մարդու ողջ խոսքում ապագայի ուրվագիծ անգամ չկա…

Սերժ Սարգսյանի բոլոր գնացքներն անվերադարձ գնացել են և ոչ մի ապաշրջափակում նրան այլևս չի օգնի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ