![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ դպրոց կառուցելը թալան որակելու մտքին:
«Ինձ կներեք։ Խոստանում եմ` շատ հազվագյուտ դրվագներով ձեզ վախեցնել։
Ուղղակի մտածում եմ, որ պատմելով ասեմ`Սերժը ասում ա ի՞նչ տարբերություն`թալանում ես թե՞ դպրոց ես սարքում, կարողա մտածեք չափազանցնում եմ:
Ինձ թվում ա` ինքը չի ձևացնում. իրոք չի հասկանում տարբերությունը»,- գրել է պատգամավորն ու հատված հրապարակել հարցազրույցից։
![]()