Իհարկե՝ քո համար գյուղում դպրոց կառուցելը անիմաստ էր, քո երեխաներն ու թոռները չէին սովորելու այնտեղ. Ազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ դպրոց կառուցելը թալան որակելու մտքին:

«Մտքի գոհար՝ համար 2.

Սերժը ասում է՝ փոքր գյուղում դպրոց կառուցելը անարդյունավետ է, փողերի վատնում է, ու գրեթե նույնն է, ինչ կոռուպցիայով զբաղվելը։ Չէ լու՞րջ…

Տո այ թոթովալեզու, բա իհարկե՝ քո համար գյուղում դպրոց կառուցելը անիմաստ բան էր։ Քո երեխաներն ու թոռները չէին սովորելու այդ դպրոցներում։ Դուք ձեզ համար առանձին աշխարհ էիք կառուցել՝ ձեր դպրոցներով, ձեր հիվանդանոցներով, ձեր օրենքներով։ Մնացած ժողովուրդը թող առանց դպրոցի մնա, չէ՞։

Դուք այնուամենայնիվ ուրիշ կրթական համակարգ ունեիք՝ իշխանության ու փողի «դասարաններ»։

Նենց էլ մի աղաղակում են շուրջ 7 ժամ ընթացող հարցազրույց… պատկերացրեք 7 ժամի փոխարեն 17 ժամ խոսար հանկարծ…. խնայեց բոլորիս»,- գրել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ