Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը:
Նա իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված են հաղորդավարուհու ծնողները։ Արխիվային լուսանկարին կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․
«Չեմ կարողանում գրել… Չեմ կարողանում խոսել… չեմ կարողանում… Քարկապ: Գոռում եմ ներս: Հունիս 14. էսօր Մամայիս ծնունդն էր… առանց Հայրիկիս((( Թող խաղաղ մնան միասին…»։