«Կալուգայի պատմագիտությունն» էլ էսքան անփույթ չէր գտնվել մեր պատմության փաստերի նկատմամբ, որքան «հոպարի գանձը»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի՝ ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնի հետ ունեցած հարցազրույցում արտահայտած մտքերին:

«Նույնիսկ «Կալուգայի պատմագիտությունը» էսքան անփույթ չէր գտնվել մեր պատմության փաստերի նկատմամբ, որքան «հոպարի գանձը» իր բուրգեր-մուրգեր ուտելու արանքում տված հարցազրույցի մեջ։

Լրագրողի՝ քրիստոնեության նկատմամբ սենտիմենտները բավարարելու համար ասում է, որ հայերին ցեղասպանել են բացառապես քրիստոնյա լինելու պատճառով, և որ Ղարաբաղյան հակամարտությունը քրիստոնյա բնակչությանը վերացնելու մասին էր։

Ու էս չիմացության ու «գեղական շյուստրիության» վրա պետք չէ զարմանալ։ «Զավոդ» բացելու համար պատմության գրքեր կարդալ պետք չէ»,- գրել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ