Ուշադրություն. ինչ է առաջարկում վարչապետը ՀՀ քաղաքացիներին

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին նրանց ցանկության դեպքում ցույց կտա բանակի վերջին տարիների սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։

Վարչապետը մեկ այլ գրառմամբ էլ դիմել է ՀՀ քաղաքացիներին և մանրամասնել, թե նրանք ևս ինչպես կարող են ծանոթանալ այդ ամենին:

«Ուշադրություն

Մտածեցի մեր քաղաքացիները կնեղվեն, որ ՏՊԼ-ին, ՔՌ-ին եւ ՍՍ-ին առաջարկում եմ ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ինժեներական նորարարությունները, իսկ քաղաքացիներին չեմ առաջարկում։

Համաձայն եմ, արդար չի։

Հետեւաբար՝ ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։

Ի՞նչ է պետք անել նման ձեւաչափով ցուցադրությանը մասնակցելու համար․
1․ Կազմել մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիների ցուցակ՝ անձնագրային տվյալներով եւ ուղարկել realarmenia@gov.am էլ․ փոստի հասցեին։
2․ Նշել խմբի պատասխանատուին, ով կապի մեջ կլինի կազմակերպչական հարցերի ճշգրտման համար։
3․ Ցուցադրության օրը նշանակվելու է Կառավարության ներկայացուցչի կողմից։

Ցուցադրությունը կկազմակերպվի պատշաճ ցուցակի ձեւավորումից եւ նշված էլ․ փոստի հասցեով ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում»,- գրել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ