Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Քերոբյանը:

«Դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տաս տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները»,- գրել է Քերոբյանը։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ձերբակալվել էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ:

Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ