Ինչպես կարող էինք կանխել 44-օրյա պատերազմը. Նիկոլ Փաշինյանի տեսանյութը

«Ինչ էր պետք 44-օրյա պատերազմը կանխելու համար: Դրա համար հարկավոր էր մի բան, որպեսզի մենք Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային լեգիտիմությանը, իսկ դա գործնականում անհնար էր»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«90-ականներիս սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը և Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունը իրարից հեռացել էին և ճեղք էր առաջացել այդ պատկերացումների միջև, և այդ պատկերացումները համապատասխանեցնելը եթե տեսականորեն հնարավոր էր, գործնականում անհնար էր, որովհետև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի, ուրիշ որևէ տարբերակ չկար, պարզապես չկար:

Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18-19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ