Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է բացվել

 

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք:

Ինչպես հայտնել է առողջապահության նախարարությունը, նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նոր և վերազինված պայմաններին:
Բաժանմունքը նախատեսված է արագ բուժօգնություն, կարճատև հոսպիտալացում և տարբերակիչ ախտորոշում պահանջող իրավիճակների համար։
Նախարարը նոր բաժանմունքի բացումը համարել է կարևոր քայլ մայրաքաղաքի բնակչությանը որակյալ շտապ բուժօգնությամբ ապահովելու և համաճարակաբանական անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը սպասարկում է պետական պատվերի շրջանակում՝ համապատասխան բժշկական ցուցումների դեպքում։
Նորաբաց բաժանմունքում կարող են սպասարկվել բոլոր տարիքային խմբերի անձինք։

.jpg (183 KB)

Միջազգային ու տեղական բոլոր ժամանակակից չափանիշներին համապատասխան կահավորված բաժանմունքում հասանելի են նաև լաբորատոր և գործիքային ախտորոշման շուրջօրյա ծառայություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ