Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի վիրաբույժները 54-ամյա պացիենտի լեղապարկից հեռացրել են գրեթե 8 հազար քար, որոնցից շատերն ունեին լորի ձվի չափ: Վիրահատությունը տեւել է 3 ժամ:
Չինուհին գործնականում ջուր չէր խմում եւ նախաճաշը բաց էր թողնում, հենց սա է, ամենայն հավանականությամբ, բերել քարագոյացման:
Նա խոստովանել է, որ դեռեւս 7 տարի առաջ իր մոտ արդեն հայտնաբերել էին մի քանի քարեր: Այդ ժամանակ իրեն չէին կարողացել վիրահատել արյան բարձր ճնշման պատճառով:
Կինը վերջերս կրկին դիմել է հիվանդանոց փորի շրջանում անտանելի ցավերի գանգատով, եւ պարզվել է, որ նրա լեղապարկի մեջ քարերն արդեն ոչ թե մի քանի հատ են, այլ մի քանի հազար:
Լեղապարկի մեջ քարերի խնդրին ավելի հաճախ բախվում են ավելորդ քաշով մարդիկ եւ 40 տարեկանից մեծ կանայք: