Լուսացույցի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում

Երևանում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 8-ից կկատարվի լուսացույցի փոփոխություն:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես՝ Պարոնյան փողոցից ձախ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար տեղադրված Տ2 տիպի լուսացույցը կփոխարինվի ձախ լրացուցիչ սեկցիայով, և կտեղադրվի կարմիր եզրագծերով լրացուցիչ սեկցիա, իսկ աջ շրջադարձ կատարողների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կփոխարինվի կարմիր եզրագծերով լրացուցիչ սեկցիայով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ