ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արարատի մարզի խուզարկությունների վերաբերյալ. ձերբակալվել է 8 անձ. լուսանկարներ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության փորձի և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՆԳՆ ոստիկանությունից ստացված տեղեկատվության հիման վրա՝ 2025 թվականի նոյեմբերի 7-ին ՆԳՆ ծառայողների հետ համատեղ կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք, թմրամիջոց և այլն:

19.jpg (201 KB)23 (1).jpg (240 KB)21.jpg (176 KB)18.jpg (246 KB)

Ձերբակալվել է 8 անձ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություններ են իրականացվել Արարատի մարզում. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել:

3.jpg (392 KB)10 (1).jpg (78 KB)17.jpg (109 KB)4.jpg (227 KB)6.jpg (233 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ