![]()
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա պաշտպանը՝ նշելով, որ Քերոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ձերբակալվել էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:
Քերոբյանի ձերբակալությունը չի առնչվում նրա նախարար եղած ժամանակվա գործունեությանը:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քերոբյանի ձերբակալությունը կապված է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հետ:
![]()