![]()
Կրիպտոարժույթների առևտրով զբաղվող Ռոման Նովակը և նրա կինը՝ Աննան, սպանված են հայտնաբերվել Արաբական Միացյալ Էմիրություններում, հայտնում է Baza թելեգրամյան ալիքը։
Հետաքննությունը պարզել է, որ զույգն առևանգվել է շորթողների կողմից և նախնական տեղեկություններով սպանվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ փրկագինը չի վճարվելու։ Ինչպես գրում է Baza-ն, առևանգմանը և սպանությանը ներգրավված են եղել Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր արդեն ձերբակալված են։
Հետաքննության տվյալներով՝ Նովակը ներկայացել է որպես Telegram-ի տնօրենների խորհրդի անդամ և իրեն անվանել է ընկերության փոխնախագահ Իլյա Պերեկոպսկի տեղակալ։ Նովակը նաև իրեն անվանել է «Պավել Դուրովի ընկեր»։
![]()