Կտրիճը հերթական անգամ իր ձևով «կարգալույծ» հռչակեց ևս մեկ պարկեշտ հոգևորականի. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Տեր Տարոն քահանայի կարգալուծությանն ու գրել.

«Կտրիճը հերթական անգամ իր ձևով «կարգալույծ» հռչակեց ևս մեկ պարկեշտ հոգևորականի։

Մի քանի անգամ նշել ենք, որ նա ի սկզբանե իրավունք չուներ հավակնել կաթողիկոսի գահին՝ խախտելով կուսակրոնության ուխտը, և, հետևաբար, չի կարող իր շրջապատի հետ միասին որևէ հոգևորականի կարգալույծ հռչակել։

Իր հետ համամիտ չլինող հոգևորականներին կարգալույծ հռչակելը մեկ այլ բանի մասին է վկայում․ Կտրիճն ու իր եղբայր Եզրասը գործում են չեկիստական-КГБ-ական մեթոդներով՝ ճնշելով ու ոչնչացնելով այլակարծությունը և ազատ խոսքը։

Ակնհայտ է, որ նրանք լուրջ «школа» են անցել, բայց ցավալիորեն այդ «школа»-ն ոչինչ չունի ընդհանուր հոգևորականի և Աստծո ծառայի ճանապարհի հետ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 6-ին կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը:

Հայտնել էինք նաև, որ Տեր Տարոն քահանան նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, կանչվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին։ Քահանան չի մասնակցել իրեն վերաբերող քննարկմանը՝ պատշաճ չհամարելով հանձնաժողովի կազմը:

Կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ շեշտելով, որ Հայ առաքելական եկեղեցին այժմ կաթողիկոս չունի, կա մարդ, որն ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ