![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Տեր Տարոն քահանայի կարգալուծությանն ու գրել.
«Զորակցում եմ Տեր Տարոն քահանա Հունանյանին։
Արժանապատիվ Տեր հայր, վստահ եմ՝ Ձեզ կարգալույծ անելու մասին անօրինական որոշումը ևս շուտով կչեղարկվի։
Տեր Տարոն, ոչ մի վայրկյան չտատամսեք, չհուսալքվեք, զի Աստված ընդ մեզ է»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 6-ին կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը:
Հայտնել էինք նաև, որ Տեր Տարոն քահանան նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, կանչվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին։ Քահանան չի մասնակցել իրեն վերաբերող քննարկմանը՝ պատշաճ չհամարելով հանձնաժողովի կազմը:
Կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ շեշտելով, որ Հայ առաքելական եկեղեցին այժմ կաթողիկոս չունի, կա մարդ, որն ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում:
![]()
![]()