Հաջորդը ասելու են՝ վագոններն ինչու էին տարբեր գույնի. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է երկաթուղային ճանապարհով ՀՀ հասած հացահատիկի վերաբերյալ ընդդիմության մեկնաբանություններին:

Հարությունյանը սոցցանցի իր էջում վերահրապարակել է պատգամավոր Արման Եղոյանի՝ «Քանի կար, ասում էին` էս սաղ սուտ ա, մեկ ա` ճամփեքը չեն բացվելու, հետո ասում էին` հա լավ, բացվում ա, բայց, մեկ ա, Վրաստանով ա անցնում (կարծես ես եմ Հայաստան֊Ադրբեջան երկաթգիծը կերել), հետո ասում էին` բայց ինչի՞ Ղազախստանից, եթե ռուսական ցորենը կա, հետո ասում էին` բա եթե Ռուսաստանից ա, բա էլ ինչի՞ են Ադրբեջանով բերում, հիմա էլ ասում են` դե որ Ադրբեջանով է գալիս ու ավելի էժան ա նստում, գոնե հացը կէժանանա՞», գրառումն ու նկատել.

«Եղոյան ջան, ինչից ես խաբար, հաջորդը ասելու են՝ վագոններն ինչու էին տարբեր գույնի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ