![]()
«Ոչ մեկը չի գնացել Ալիևի նշած քարտեզը հանի, տեսնի՝ ինչ քարտեզի մասին է խոսքը, և եթե այդ քարտեզը հանեին, օրինակ, կտեսնեին, թե այն ինչքան այդ տեսակետից կարող է աննպաստ լինել Հայաստանի համար, երկու այնքան կարող է աննպաստ լինել Ադրբեջանի համար: Օրինակ՝ կարող է պարզվել՝ Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա»:
Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Փորձագետ Էռնեստ Վարդանյանը, տելեգրամյան իր ալիքում անդրադառնալով այս հայտարարությանը, հրապարակել է Ռուսական կայսրության քարտեզներից մեկը և գրել.
«Ահա Ռուսական կայսրության քարտեզը, որը հստակ ցույց է տալիս և՛ Հայաստանը, և՛ հայկական տեղանունները, բայց չի հիշատակում Ադրբեջանը։
![]()
Հավանաբար սա այն քարտեզն է, որը նկատի ուներ Հայաստանի վարչապետը, երբ խոսում էր Ռուսական կայսրության քարտեզների քննարկման անիմաստության մասին։ Եվ պարզ է, որ հակառակ դեպքում պատկերը շատ մռայլ կլիներ Ադրբեջանի համար։
Այս քարտեզը վերցված է ռուս պատմաբան, Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմության պրոֆեսոր, պետական խորհրդականի անդամ և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Եգոր Եգորովիչ Զամիսլովսկու (1841-1896) «Ռուսական պատմության կրթական ատլասից»։
![]()
Քարտեզը պատկերում է Ռուսական կայսրության տարածքները, ազդեցության գոտիները և ռազմավարական շահերը XIX դարի ընթացքում»,- ասվում է գրառման մեջ։
![]()