![]()
Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ):
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 1998-2010 թվականների ընթացքում ռուսաստանաբնակ գործարարից՝ Միխայիլ Բաղդասարովից, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը դրսևորվել է ՀՀ-ում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը Սերժ Սարգսյանին փոխանցելով:
Ավելի վաղ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն փակել է Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից նոր մեղադրանքի առիթով:
![]()