![]()
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմերի հրապարակած հայտարարությանը:
Դրանում նշվում է, թե «թեմերը դատապարտում են աստվածամարտ, եկեղեցազավթ և հակաեկեղեցական ընթացքը»:
«Կարդացի, որ «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմերը դատապարտում են աստվածամարտ, եկեղեցազավթ և հակաեկեղեցական ընթացքը»:
Հիմա թարգմանեմ սա հասկանալի լեզվով.
«Ենթադրյալ ԿԳԲ գործակալ Եզրասը դատապարտում է իր եղբորից՝ հաստատված անառակ Կտրիճից եկեղեցին մաքրելու շարժումը»:
Չէ մի չէ՝ աստվածամարտ:
Ընդհանրապես, նկատե՞լ եք՝ որքան կեղծ ու պիղծ, այնքան պաթոսային ու «աստվածավախ»»,- գրել է Ռուբինյանը:
![]()