![]()
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ցորենի բենռերի՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով երկաթուղով Հայաստան տեղափոխմանը:
«Գիտեք ինչն է հետաքրքիր.
Որ Ռուսաստանի նման «հզոր» տերությունը իր քթի տակ 35 տարվա մեջ Ադրբեջանով Հայաստան բեռնափոխադրում կարողացավ անել միայն այն բանից հետո, երբ «հեռու հեռավոր» ԱՄՆ-ն բացեց ճանապարհը»,- գրել է Ղևոնդյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գիշերը ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է որակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում:
«Սա մեր տարածաշրջանային կայունության համար կատարած աշխատանքի ապացույց»,- հավելել էր Օվերչուկը։
![]()