Հունիսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 20:00-ի սահմաններում 29-ամյա Լ. Մ.–ն իր վարած Nissan մակնիշի 35 AՏ 911 համարանիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Աղբյուրի փոխանցմամբ վրաերթի ենթարկվածները երեխաներ են եղել, որոնք անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։