Ես պատասխաններ եմ պահանջում, ո՞վ թույլ տվեց Գարեգինին, Հովնանին և Վազգենին օրհնել երկու տղամարդկանց ամուսնությունը մեր եկեղեցում

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Դովլաթյանը  իր էջում գրել է․

Ես պատասխաններ եմ պահանջում, ո՞վ թույլ տվեց Գարեգինին, Հովնանին և Վազգենին օրհնել երկու տղամարդկանց ամուսնությունը մեր եկեղեցում, և ո՞վ թույլ տվեց նրանց դա անել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անունով։

 

Հիշեցնենք, որ համացանցում էր հայտնվել զույգի հարսանեկան լուսանկարները: Պարզվում է, որ տղաներից մեկը` փեսան, ազգությամբ հայ է՝ Հարութ Ջեյրանյան անվամբ, իսկ ահա նրա զուգընկերը` հարսը, իտալացի է՝ Ռոզարիոն:
Հայ-իտալական «բարեկամությունը» օրհնվել է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հրապարակված կադրերից պարզ է դառնում նաև, որ զույգի հարսանեկան արարողությունն անցել է բավականին ճոխ միջավայրում: Տղաները կրել են սպիտակ թագավորական զգեստներ, իսկ խորանին մոտեցել են հարսանեկան քողով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ