Եթե Ալիևի նշած քարտեզը հանեին, կտեսնեին, որ օրինակ, կարող է պարզվել՝ Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա. Փաշինյան

«Ոչ մեկը չի գնացել, Ալիևի նշած քարտեզը հանի, տեսնի՝ ինչ քարտեզի մասին է խոսքը, և եթե այդ քարտեզը հանեին, օրինակ կտեսնեին, թե այն ինչքան այդ տեսակետից կարող է աննպաստ լինել Հայաստանի համար, երկու այնքան կարողա է աննպաստ լինել Ադրբեջանի համար:

Օրինակ, կարող է պարզվել՝ Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարություններին:

«Էլ չեմ ասում, եթե ցարական քարտեզներով գնանք և ինչու միայն ցարական, դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ շահական, դրանից առաջ խանական, դրանից առաջ խալիֆայական այդ քարտեզներում ոչ Հայաստանի Հանապետություն կա, ոչ Ադրբեջանի Հանրապետություն: Ես համարում եմ, որ սա անիմաստ թեմա է, առավել ևս 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո»,-ասել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ